Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. հայտնի է աշխատանքային կլինի, թե ոչ

Հունվարի 27–ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։ ՀՀ Ազգային ժողովն այսօր 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։

Նախագծի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը:

Խորհրդարանի փոխխոսնակը նախօրեին տեղեկացրել է, որ քվեարկությունից հետո այս հունվարի 27-ն արդեն կլինի ոչ աշխատանքային օր: Օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, այլ անմիջապես:

Leave a Comment