Չեռնոբիլի ատոմակայանը զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից – Live News

Չեռնոբիլի ատոմակայանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից, վնասվել են նաև այլ կայաններ տանող էլեկտրահաղորդման գծերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին սոցիալական ցանցում հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մամուլի ծառայությունը։

Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ հունվարի 20-ի առավոտյան տուժել են միջուկային անվտանգության համար կարևոր մի քանի ուկրաինական էլեկտրական ենթակայաններ։ « ԱԷՄԳ-ն ակտիվորեն հետևում է զարգացումներին՝ միջուկային անվտանգության վրա ազդեցությունը գնահատելու համար», – հավելել է Գրոսին։

Գործակալությունը դեռ չի հայտարարել արտակարգ իրավիճակներում գեներատորների միջոցով էլեկտրաէներգիայի լրացուցիչ մատակարարման հնարավորության մասին։

Leave a Comment