Արթիկի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու հերթական դեպքը


Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 16-ին Արթիկ քաղաքի Աբովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արթիկի բնակիչ 49-ամյա մի տղամարդու։


 


Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչներ։ Համայնքային ոստիկանները պարզել են, որ արթիկցի տղամարդը Հոռոմ գյուղում գտնվող տանը մանրացված, չորացված կանեփ է պահում։


 


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան խոհանոցում հայտնաբերվել է 43,39 գրամ մանրացված և չորացված կանեփ:

Դիտումների քանակ3

Leave a Comment