ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Խաչիկ Գալստյանի կալանքի վերաքննիչ բողոքը Հակակոռուպցիոն դատարանը ստացել է հունվարի 14-ին
Ստանալուն պես դատարանը պետք է վարույթի նյութերն անմիջապես ուղարկի Վերաքննիչ դատարան, որից հետո միայն կնշանակվի վերաքննության դատավորը եւ 7-օրյա ժամկետում կկայացնի որոշումը:
Անցել է արդեն 6 օր, սակայն վերաքննիչ դատարանը հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լ.Պետրոսյանից նյութերը չի ստացել…
—00—ԼԱ