Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։

Ինչպես APA-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, «հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը»։

Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Leave a Comment