20 հունվարի 2026 – 15:54 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։ Բացի այդ, անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, Միջին Արևելքի իրադրությանը, հայտնում է APA-ն «Անադոլու» գործակալության վրա հղումով:
Հեռախոսազրույցի շրջանակում քննարկվել են նաև երկկողմ կապերն ու տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։