ԵՄ-ն փորձում է ամբողջապես վնասել ԵԱՏՄ-ին, այժմ էլ սիրաշահում է Հայաստանին. Լավրով

https://arm.sputniknews.ru/20260120/em-n-pvordzum-e-ambvoghjapes-vnasel-eatm-in-ajzhm-el-sirashahum-e-hajastanin-lavrvov-97934638.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97925445_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9a130d9b42ab738598780021ee9fd7ca.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, հայաստան և եատմ

սերգեյ լավրով, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով՝ անհնար է անցնել Եվրամիության ստանդարտներին ու մնալ ԵԱՏՄ անդամ:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԵՄ-ն փորձում է ամբողջովին վնասել ԵԱՏՄ-ին, դա վերաբերում է նաև Հայաստանի նկատմամբ նրա վարած քաղաքականությանը։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ԵՄ-ն փորձում է ամբողջապես վնասել ԵԱՏՄ-ին, այդ թվում բոլորին ասելով, որ Եվրամիությանն անդամակցությունը պետք է առաջնահերթություն լինի բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են նորմալ զարգանալ, որոնք մտածում են սեփական ժողովրդի մասին: Ինչպես գիտեք, այժմ այդպես սիրաշահում են Հայաստանին», – ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելու հարցերը բազմիցս քննարկել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ։ Դա մեկ անգամ չէ, որ մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է իր հայ գործընկերոջ հետ շփումներում», – ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ դա տեխնիկապես ուղղակի հնարավոր չէ։ Եվ անհամատեղելի է ոչ միայն այն պատճառով, որ առևտրում, ներդրումներում առկա նորմերը տարբեր են, այլև որ Բրյուսելը համառորեն առաջ է տանում Հայաստանի նորմատիվային բազան ըստ իր չափանիշների։

Ընդ որում, նախարարի խոսքով, այդ ստանդարտները ենթադրում են ամբողջական միացում ԵՄ արտաքին քաղաքականությանը, ինչը նշանակում է նաև միացում հակառուսական պատժամիջոցներին, հայտարարություններին և այլն:

Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեկտեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում ամրագրված է, որ արտաքին քաղաքականության, տնտեսության և առևտրի ոլորտներում անհրաժեշտ է համակարգում։

«Հայաստանին առաջարկվում է վիզային ռեժիմի ազատականացում, բայց դա պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ն պետք է իրավապահ, սահմանների պահպանության ոլորտում խնդիրների լուծման հարցում ձայն ունենալ։ Հայաստանում են մեր սահմանապահները, ու հարց է առաջանում, թե ինչպես է դա համընկնում Երևանի ներկայիս պարտավորությունների հետ», – ասել է Լավրովը։

Ըստ այդմ, ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ շարժվելն, իհարկե, չի կարող զուգակցվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։

Եվ եթե Հայաստանը, ըստ Լավրովի, կայացնելու է հայ ժողովրդի կամարտահայտությանը համապատասխան որոշում, ապա դա իր իրավունքն է։

«Միայն ուզում եմ ասել, որ դժվար է անտեսել այն թվերը, որոնք բնութագրում են Հայաստանի տնտեսության զարգացումը վերջին 10 տարիների ընթացքում, 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 10,5 մլրդ դոլար, իսկ հիմա՝ 26 մլրդ դոլար», – ասել Է Լավրովը:

Շնորհիվ ԵԱՏՄ-ի՝ այլ երկրների շուկաներ հայկական ապրանքների ազատ մուտքի ապահովման, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշների և կազմում է 14 մլրդ դոլար։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի: Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալ ԵԱՏՄ անդամ և միևնույն ժամանակ ընթանալ եվրոպական չափանիշներին համապատասխանության ճանապարհով՝ պետության զարգացման, կառավարման և այլ առումներով:

Լավրովը տարակուսանք է հայտնել ՀՀ–ից հնչող մեղադրանքների կապակցությամբ

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի տեսականորեն դուրս գալու շուրջ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին երկրի խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը: Ընդ որում, ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է անվանել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող ընդունվել առանց հանրաքվեի, միևնույն ժամանակ խոստովանել է, որ երկիրը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց:

Leave a Comment