Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ է դրել Հայաստանում հունիսին կայանալիք ընտրությունների թափանցիկությունը, և ասել է, թե «Մոլդովական սցենարը» կարող է կրկնվել նաև Հայաստանում։ 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարարը պնդել է, որ Արևմուտքը փորձում է Երևանին դրդել ապակառուցողական քայլերի։ Լավրովի խոսքով՝ Եվրոպական միությունը կստիպի Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի դեմ ուղղված քայլերով «փոխհատուցել» Բրյուսելից ստացված 15 մլն եվրոյի տրանշը։ «Չեմ կասկածում, որ բրյուսելյան բյուրոկրատիան ստիպելու է մեր հայ ընկերներին հետ վերադարձնել այդ տրանշի յուրաքանչյուր ցենտը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասի ջանքերն ուղղված են Հայաստանում հակառուսական կուրսի ամրապնդմանը։ Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանը և Հայ […]