Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Այս մասին հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Leave a Comment