Երկրի վրա սկսվել է հինգ բալանոց սանդղակով G3 մագնիսական փոթորիկ, երեքշաբթի օրը հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի (ISTP) արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Ներկայումս գեոմագնիսական ակտիվությունը նոր աճ է գրանցում։ Մոլորակի Kp ինդեքսը վերադարձել է G4-ին մոտ մակարդակի և ներկայումս գտնվում է G3.7-ի վրա», – նշվում է զեկույցում։
Գիտնականների կարծիքով, ալիքի ավարտից հետո գեոմագնիսական փոթորիկը օրվա վերջում պետք է կայունանա G1-G3 մակարդակում։
«Մնացած ժամանակում G5-ի ամենաբարձր մակարդակին հասնելու հավանականությունը գնահատվում է չափազանց ցածր՝ ոչ ավելի, քան 5%», – ասվում է հայտարարության մեջ։