ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է միանալ Գազայի խաղաղության խորհրդին։
«Այո՛, նա հրավիրված է», – մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները Թրամփի խոսքերը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հրավեր է հղել Պուտինին։
Մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը դիվանագիտական ուղիներով հրավեր է ստացել Միացյալ Նահանգներից՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին: Մոսկվան ուսումնասիրում է այն և հույս ունի կապ հաստատել ամերիկացիների հետ՝ մանրամասները պարզաբանելու համար:
Լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նմանատիպ հրավերներ են ուղարկվել մոտ 60 երկրների առաջնորդների։