«Ինչպես կարո՞ղ է Հայաստանը ծպտալ վետոյի վերաբերյալ»․ Արմեն Ռուստամյանը՝ TRIPP-ի մասին

https://arm.sputniknews.ru/20260120/inchpes-karvogh-e-hajastany-tsptal-vetvoji-veraberjal-armen-rustamjany-tripp-i-masin-97929141.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53872474_180:0:1600:1065_1920x0_80_0_0_faa26f2b4ba8b0a820d0afc01ab0ee37.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամն, թրամփի ուղի (tripp)

հայաստան, ամն, թրամփի ուղի (tripp)

Բաժանորդագրվել

Արմեն Ռուստամյանը դժգոհեց իշխանության քաղաքականությունից և շեշտեց՝ այսօր արդեն ՀՀ-ն որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանը չի կարող ԱՄՆ-ում «Թրամփի ուղու» առնչությամբ «ծպտալ» վետոյի իրավունք ունենալու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծին և այդ մասով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը։

Նշենք, որ TRIPP ընկերության բաժնեմասի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ Հայաստանին։ Հունվարի 19-ին ճեպազրույցի ժամանակ Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց, որ կարևոր չէ՝ Հայաստանը քանի տոկոս մասնաբաժին ունի այդ ճանապարհին, կարևորն այն է, որ «Թրամփի ուղու» հարկերը վճարվելու են Հայաստանում։ Նա վստահեցրեց նաև, որ TRIPP-ում Հայաստանն ունի վետոյի իրավունք, և ոչ մի հարց չի կարող լուծվել առանց ՀՀ–ի համաձայնության։

«Սկզբում ասում են` 49 տարով է, հետո կավելացնեն ևս 50-ը։ Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ ԱՄՆ-ն հետագայում լիարժեք վերահսկողություն է ունենալու այդ ճանապարհի վրա։ Նայեք, թե ինչպես է ԱՄՆ-ն վարվում մյուս երկրների հետ։ Դրանից հետո ինչպե՞ս կարող է ինչ-որ «վետոյի» մասին ծպտալ Հայաստանը»,- նշեց Ռուստամյանը։

Դիտարկմանը, թե իշխանությունները նշում են, որ այդ 74%-ն ԱՄՆ-ինն է, քանի որ նրանք բավականաչափ ներդրում են անում, Ռուստամյանը պատասխանեց՝ հնարավոր չէ, որ սեփական երկրի տարածքով ճանապարհ անցնի ու գոնե 50%-ը քոնը չլինի։ Պատգամավորը տարակուսած է՝ ինչպես է բանակցությունը սկսվել, որ հասել են 26%-ի։

Արմեն Ռուստամյանը դժգոհություն հայտնեց իշխանությունների վարած քաղաքականությունից և շեշտեց՝ այսօր արդեն ՀՀ-ն որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2025 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a Comment