Պաշտամունքային կառույցները կօտարվեն միայն կառավարության համաձայնությանբ․ Նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Պաշտամունքային կառույցները կօտարվեն միայն կառավարության համաձայնությանբ․ Նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

20 հունվարի 2026 – 12:53 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքին։

Նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 24-ը, իսկ 2-ը ձեռնպահ են մնացել։

Ըստ նախաձեռնության՝ այն պաշտամունքային կառույցները, որոնք ներառված են հուշարձանների պետական ցուցակներում, հնարավոր կլինի օտարել՝ հատուցմամբ կամ անհատույց կերպով, բացառապես կառավարության նախապես ստացված համաձայնությամբ։

Գործադիրն իրավունք կունենա հրաժարվել այդ համաձայնությունը տալուց կամ մերժել սեփականության փոխանցման գործարքը, եթե պարզվի, որ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ նպատակային նշանակությանը չհամապատասխանող ձևով, եթե գործարքի պայմանները հակասում են հանրային շահերին, կամ եթե ներկայացված փաստաթղթերը կեղծ կամ խեղաթյուրված են։

Թագուհի Ղազարյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է հստակեցնել և ուժեղացնել հուշարձանների պահպանության ոլորտում գործող ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ ապահովելով պետական վերահսկողությունը նման գույքերի կառավարման հարցում։

2026 թվականի հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները հայտարարել են Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» մեկնարկի մասին՝ ներկայացնելով իրենց «ճանապարհային քարտեզը»։ Վերջինիս համաձայն՝ ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պատասխանատու է լինելու եկեղեցու բարեփոխումների կազմակերպման հարցերով։

Leave a Comment