«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Պինգվինների մասին տեղեկացվածության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ինագուրացիայի օր, Լատվիա՝ Բարիկադների պաշտպանների հիշատակի օր, Ղրիմ՝ Հանրապետության օր, Իսպանիա՝ Տամբորրադա:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1780 – հիմնադրվել է Նոր Նախիջևանի վարժարանը
1919 – ծնվել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը
1924 – ծնվել է արվեստաբան Մանյա Ղազարյանը
1933 – Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը
1945 – ծնվել է գրականագետ Սամվել Մուրադյանը
1966 – վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Վահան Արամունին
1975 – ԱՍԱԼԱ-ն իրականացրել է իր առաջին գործողությունը՝ պայթյուն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի շտաբբնակարանում
1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունաստանի հետ
1993 – Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ավարտվել են հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները մի շարք ուղղություններով
1994 – ադրբեջանական բանակը ճեղքել է Քարվաճառի պաշտպանությունը և գրավել շրջանի 14 բնակավայր
2006 – Համաշխարհային բանկը Հայաստանին հատկացրել է 5 մլն դոլար թռչնագրիպի կանխարգելման համար
2009 – Երևանում բացվել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը
2017 – Բաքվի պահանջով Բելառուսը արտահանձնել է բլոգեր Լապշինին
2018 – վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը
2020 – գյուղացիները բողոքի ակցիաներով փակել են Նալբանդյան փողոցը և Տիգրան Մեծի պողոտան
ԱՇԽԱՐՀ
250 – հռոմեական կայսր Դեցիուսը հրաման է արձակել քրիստոնյաների հետապնդման մասին և մահապատժի ենթարկել Հռոմի պապ Ֆաբիանին
1265 – Սիմոն դե Մոնֆորը հավաքել է առաջին անգլիական խորհրդարանը
1752 – սկսվել է Կազերտայի պալատի շինարարությունը Իտալիայում
1775 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Անդրե Մարի Ամպերը
1841 – բրիտանական բանակը օկուպացրել է Հոնկոնգը
1892 – կայացել է բասկետբոլի առաջին հանդիպումը
1893 – Ջեյմս Դյուարը ցուցադրել է հեղուկ գազերի պահպանման անոթը
1920 – ծնվել է կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին
1944 – բրիտանական օդուժը ռմբակոծել է Բեռլինը
1946 – ծնվել է կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը
1973 – վախճանվել է Համիլկար Կաբրալը
1976 – տեղի է ունեցել լիբանանցի քրիստոնյաների զանգվածային սպանդ Դեմուր քաղաքում
1983 – վախճանվել է ֆուտբոլիստ Գարինչան
1984 – վախճանվել է օլիմպիական չեմպիոն Ջոննի Վայսմյուլլերը
2018 – Թուրքիան սկսել է «Ձիթապտղի ճյուղ» ռազմական օպերացիան Սիրիայում
2021 – տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում