Եվրոպական երկրները փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, իսկ եվրոպացիները լրջորեն պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր արևմտյան և, առաջին հերթին, եվրոպացի հարևանները ամեն ինչ արեցին այդ համաձայնագրերը խաթարելու համար։ Նրանք նույն կերպ են վարվում Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջ քաշված նախաձեռնությունների հետ՝ ամեն կերպ փորձելով հետ պահել ամերիկյան վարչակազմին Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնության գալուց», – ասել է Լավրովը 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսում։