Դանիան լրացուցիչ ուժեր է տեղակայում Գրենլանդիայում՝ մեծացնելով իր ռազմական ներկայությունը: Զորքերի հետ միասին կղզի է ժամանել նաև շտաբի պետ Պիտեր Բոյսենը՝ հայտարարելով. «Մենք կարող ենք պաշտպանվել»:
Դանիական զորքերը ափ են իջել Գրենլանդիայի մայրաքաղաք և ամենամեծ քաղաք Նուուկում, հաղորդում է Berlingske թերթը:
Ինչպես նշում է թերթը, զինվորները Նուուկ են ժամանել ոչ թե Դանիայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռով, այլ Ֆարերյան կղզիների (Դանիայի կազմում ինքնավար տարածք) ազգային ավիափոխադրող Atlantic Airways-ի կողմից շահագործվող ինքնաթիռով։
TV2-ի տվյալներով՝ Գրենլանդիա է ժամանել ընդհանուր առմամբ 58 դանիացի զինծառայող։ Նրանք միացել են մոտ 60 հոգուց բաղկացած առաջապահ զորքերին, որոնք կղզի էին ուղարկվել ավելի վաղ՝ զորավարժություններին նախապատրաստվելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
171 դիտում