ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 27-37 տարեկան չծառայածներին քրեական պատասխանատվությունից ազատելու նախագիծը

Քաղաքականություն

20.01.2026 | 11:26

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որը վերաբերում է 27-37 տարեկան այն քաղաքացիներին, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Կողմ է քվեարկել 87, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5 պատգամավոր։

«Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին կողմ քվեարկելու համար, տարակուսած եմ՝ ինչու «Պատիվ ունեմ»-ը կողմ չքվեարկեց»,- նախագծի ընդունումից հետո վարման կարգով նշեց Սարգսյանը։

Պատգամավորի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորապես՝ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և ընտրել նշված հինգ տարբերակներից մեկը.

1. ծառայել 24 ամիս ժամկետով,

2. ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,

3. ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,

4. ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,

5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:

Leave a Comment