Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված. Արշակ Կարապետյան





Blog


Արշակ Կարապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի սթափ հաշվարկի վրա, ոչ թե զգացմունքների։ Մենք պետք է վերլուծենք` Արևմուտքի և Ռուսաստանի շահերից որն է առավել համընկնում մեր ազգային շահերին, և խորացնենք հարաբերությունները այդ ուղղությամբ` առանց մյուս կողմի հետ հարաբերությունները վնասելու։

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ թշնամական դիրքորոշում որևէ ռազմաքաղաքական կենտրոնի նկատմամբ։ Հայաստանը չունի բավարար ռազմաքաղաքական և տնտեսական ներուժ` ուժային դիմակայության մեջ մտնելու նման կենտրոնների հետ։

Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված:

ՊՆ նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան





Leave a Comment