Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը 2025-ի տարեվերջին փոխվել է։ Տեղեկացանք, որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցները` վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, դատարանը` դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, փոխարինել է 20 միլիոն դրամ գրավով։ Աբրահամյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, թե փակ նիստ է եղել, չի կարող ասել` որքան գրավ է կիրառվել, եւ ինչու է փոխվել խափանման միջոցը։ Նախօրեին Աբրահամյանին տեսել են Ֆրանկֆուրտից Երեւան վերադառնալիս»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Leave a Comment