Առողջապահության նախարարի կապած «Հերմես» բրենդի գոտին արժե 1375 ԱՄՆ դոլար. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գեղեցիկ լուսանկարով հայտնել է, թե քանի մարդ է գրանցվել Արմեդ համակարգում, որ օգտվի ապահովագրության դեռ շատ անհասկանալի տարրեր պարունակող համակարգից:

Բայց լուսանկարի թվերը տպավորիչ չէին, սպասելի էր, ինչպես խոստովանում է հենց ինքը՝ նախարարը: Տպավորիչը նախարար Ավանեսյանի թանկարժեք գոտին է, որը Hermès (Հերմես) բրենդի գոտի է, “Kelly 18 belt”. վերևի ձիակառքի լոգոն հենց Hermès-ինն է։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց, որ նախարարի գոտին բնական բարձրակարգ կաշի է, ձեռքի աշխատանք, մանրակրկիտ կար ու եզրերի մշակում անցած:

Ըստ պաշտոնական կայքի, նախարարի կապած գոտին արժե 1375 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ լուսանկարում Անահիտ Ավանեսյանի շարֆիկն է աչքի զարնում. այն CHRISTIAN DIOR (Քրիստիան Դիոր) է, որը զեղչով արժե 64.000 դրամ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment