Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ անցկացնելու ձմեռային ուսումնամարզական հավաքը։ Աբու Դաբիում և Դուբայում թիմը կմնա մինչև փետրվարի 8-ը։
Այս հավաքը նպատակաուղղված է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլին, ինչպես նաև ներքին առաջնությանն ու գավաթային խաղարկությանը լավագույնս պատրաստվելուն։
Եվրոգավաթային պայքարում երևանյան ակումբի մրցակիցը հոլանդական «ԱԶ Ալկմարն» է։ Առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 19-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց Նիդեռլանդներում։