Ռուսաստանի առողջապահության նախարարության փոխպատվաստման գլխավոր մասնագետ Սերգեյ Գոտյեն հայտարարել է, որ երիկամների փոխպատվաստումը պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակներում 2026 թվականից սկսած կիրականացվի անվճար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«2026 թվականից երիկամների փոխպատվաստումը հիմնական պետական ապահովագրական ծրագրի մաս է կազմում. այն ներառվել է պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրում։ Հետևաբար, այն տարածաշրջանը, որտեղ իրականացվում է երիկամների փոխպատվաստում և որի մոտ կա այս բուժման կարիք ունեցող հիվանդների որոշակի խումբ, այլևս ստիպված չի լինի սահմանափակել փոխպատվաստումների թիվը, քանի որ երիկամների փոխպատվաստումը պետական պատվերի մաս էր կազմում և բավականին սահմանափակ էր տարածաշրջանային հնարավորությունների առումով», – ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակներում անվճար տրամադրվող բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության տեսակների ցանկը ընդլայնվել է 15 նոր կետով։
