Բուլղարիայի նախագահը հրաժարական կտա


Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին։


 


«Վաղը ես հրաժարական կտամ Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնից։ Ցանկանում եմ նշել, որ նախագահի և փոխնախագահի պաշտոնում ինը տարիների ընթացքում մենք ցույց ենք տվել, որ կարող ենք արդյունավետ և ներդաշնակ աշխատել», – հայտարարել է նա ժողովրդին ուղղված իր ուղերձում։


 


Բուլղարիայի նախագահը հաստատել է, որ պետության ղեկավարի պարտականությունները կկատարի փոխնախագահ Իլյանա Յոտովան։

Դիտումների քանակ1

Leave a Comment