Հեշտությամբ․ Տոպուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, Իսպանիան ներկայացնող ազգությամբ վրացի մարտիկ Իլիա Տոպուրիան անդրադարձել է նույն քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտին։

Սոցիալական ցանցերում երկրպագուներից մեկը հարցրել է Թոփուրիային. «Ի՞նչ ես կարծում, կկարողանա՞ս նոկաուտի ենթարկել Արմանին»։ Տոպուրիան հակիրճ է պատասխանել.

«Հեշտությամբ»։

Նշենք, որ Տոպուրիան MMA-ում անցկացրել է 17 մենամարտ և տարել է 17 հաղթանակ։ Արման Ծառուկյանի ակտիվում կա 26 մենամարտ, որոնցից 23-ում նա հաղթանակ է տարել։

Leave a Comment