Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը կարձագանքի աննախադեպ ուժով Իրանի կողմից ենթադրյալ հարձակման դեպքում։ Նա նշել է, որ Իսրայելի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն կհանգեցնի կոշտ և վճռական պատասխանի։
«Եթե Իրանը սխալ թույլ տա և հարձակվի մեզ վրա, մենք կգործենք աննախադեպ ուժով», – ընդգծել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նաև նշել է, որ հնարավոր հակամարտությունից հետո Իրանը «չի վերադառնա նախկինին»։