Կամչատկայում ձմեռ է՝ բառի ամենահեքիաթային ու սթրեսային իմաստով։ Ձյան շերտը վաղուց գերազանցել է միջին վիճակագրական մարդու հասակը, որոշ տեղերում այն հասնում է մինչև 2.5 մետրի։ Շենքերից դուրս գալու ամենահարմար տարբերակը 2-րդ հարկի պատուհաններն են, սակայն դուրս գալն առանձնապես իմաստ չունի․ կայանած մեքենաները չեն երևում, բակային խանութներ սնունդ չի հասնում։ Ռեպորտաժը բնության ստեղծած բլոկադայի մասին է։