Հազվադեպ դրական լուր
Մերձավոր Արևելքից ստացվող լուրերի գերիշխող մեծամասնությունը ողբերգությունների և սպանությունների մասին Է, սակայն երբեմն լրատվամիջոցները հուսադրող հաղորդագրություն են փոխանցում:
Հրադադարներն Էլ Մերձավոր Արևելքում հաճախ լինում են կարճատև և հարաբերական, բայց ամեն անգամ մարդիկ ուզում են հավատալ, որ այդ մեկը հարատև կլինի և կկանխի նոր սպանդը:
Սիրիայի կառավարությունը և Սիրիայի դեմոկրատական ուժերը հրադադար են կնքել: «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անվամբ կառույցը մեծավ մասամբ քուրդ զինյալներից կազմված ջոկատների զորամիավորում Է, որի ամենահզոր հովանավորը Միացյալ Նահանգներն Է:
Այդուհանդերձ, Բաշար ալ-Ասադի ռեժիմը ոչ ևս Է և, ինչպես հաճախ Է պատահել քրդերի բավական տխուր պատմության ընթացքում, նրանց զինված լինելու հանգամանքը սկսել Է նյարդայնացնել թե՛ պաշտոնական Դամասկոսի և, թե՛ հարևան երկրների ղեկավարներին:
«Հաղթանակ բոլոր սիրիացիների համար»
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաան, որը նախկինում մահմեդական զինյալ Էր, Ալ-Ղայդայի ու տարատեսակ ուրիշ կառույցների անդամ, հիմա ունի բավական ամուր միջազգային լեգիտիմություն: Նա երեկ կնքված հրադադարը համարում Է հաղթանակ բոլոր սիրիացիների համար:
Ուշագրավ Է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի քուրդ առաջնորդ Մազլում Աբդին տեսակադրերում չի երևում, բայց նրա ստորագրությունը կա հրադադարի փաստաթղթում:
Ալ-Շարաան երեկ ասել Է, որ Աբդին վատ եղանակի պատճառով չԷր կարող կիրակի օրը հասնել Հալեպ, նա երկուշաբթի օրն արդեն կլինի մայրաքաղաքում:
Հրադադարն ուժով Է պարտադրվել քրդերին
Անցած դեկտեմբերին Սիրիայի պետական բանակի և քրդական ուժերի առճակատումը հասել Է գագաթնակետին, բանակը մեծ ուժերով հզոր հարձակում Է նախաձեռնել, Հալեպը քրդերին պարտադրել Է կամ զինաթափվել կամ լուծարել զորամիավորումները և միանալ պետական բանակին:
2024-ի դեկտեմբերին գալով իշխանության, անցումային շրջանի նախագահ ալ-Շարաան ասել Է, որ իր նպատակն Է վերականգնել միասնությունը և տարածքային ամբողջականությունը:
Հրադադարի լուրը խանդավառությամբ են ընդունել Ռաքքա անունով բազմաչարչար քաղաքում, որը բազմիցս հրթիռակոծվել և ռմբահարվել Է այդ կոնֆլիկտում ներքաշված գրեթե բոլոր ուժերի կողմից, այդ թվում՝ արևմտյան:
Ռաքքայում հրադադարը հրավառություններով են նշել
Ոգևորված մարդիկ երեկ Սիրիայի պետական դրոշներ են բերել Ռաքքայի հրապարակ՝ Ալ-Նայիմ, և օդ արձակած հաղթական կրակահերթերով միացել են տոնական հրավառությանը:
Ռաքքայում տիրող տրամադրության մասին խոսել Է քաղաքի բնակիչ Յահյա Ալ Ահմադը:
«Մենք հպարտանում ենք Սիրիայի բանակով, այսօր բոլորս, կարծես, նորից ենք ծնվել, 14 տարի ապրել ենք նախորդ ռեժիմի տակ, հետո Էլ քրդական ջոկատներին ենք ենթարկվել»,- ասել Է Ահմադը:
Հաֆեդ Համմուդն Էլ երջանիկ Է, որ երկիրը չի մասնատվում. «Սիրիան կլինի միասնական, փառք Աստծո, դա հավերժ կլինի»:
Քրդերից շատերն ընկճված են
Մինչդեռ, քրդերն այդքան ոգևորված և լավատես չեն: Ռազմական գործողություններից հեռու մնալու համար հազարավոր քրդեր լքել են իրենց տները, շատերը հասել են Ղամըշլի կամ Ալ-Կամիշլի, որտեղ կան նաև հայեր: Բերիվան Ալին Աֆրիմից Է:
«Փախուսի ենք դիմել Աֆրինից, հասել ենք Շահբաա, այնտեղից Էլ Ռաքքա, հետո Թաքբա, տառապել ենք վրաններում, հարձակումների ենք ենթարկվել, երեխաներին փրկելու համար անվերջ փախչում ենք»,- ասել Է Ալին:
2025-ի տարեվերջի դրությամբ Սիրիայում ներքին տեղահանվածների թիվը մոտ 7 միլիոն 400 հազար Էր: