Դավոսի ֆորումում կքննարկվի Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը

Դավոսի ֆորումում կքննարկվի Ուկրաինայի հարցով...

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի և ԱՄՆ նախագահի փեսա՝ Ջարեդ Քուշների հետ, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։ Նա նշում է, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունվարի 20-ին. բանակցողները կքննարկեն Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը։

Դմիտրիևի՝ Դավոս մեկնելու և ամերիկացի բանակցողների հետ հանդիպելու մասին ավելի վաղ գրել էր Reuters-ը։ Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը հաստատել է, որ այս շաբաթ Համաշխարհային տնտեսական ֆորումում կշարունակվեն ԱՄՆ պաշտոնյաների հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։

Ֆորումը անցկացվելու է հունվարի 19-ից 23-ը։ The Financial Times-ը գրում է, որ օրակարգում ընդգրկված էին Ուկրաինայի հարցով բանակցությունները, սակայն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով թեման փոփոխվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շվեյցարական ֆորումում կլինի հունվարի 21-22-ին։

Leave a Comment