Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան


Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.5 միլիարդ դոլար։ Դա արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Տվյալները հրապարակել է Ֆինանսների նախարարությունը։

2025 թվականին (2024 դեկտեմբերի վերջի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 13.1%-ով կամ մոտ 1.7 մլրդ դոլարով։

Այսօր Հայաստանի ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment