Արամ Ղազարյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել փրկարար ծառայության տնօրեն, Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանապետի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ- Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն և Ներքին գործերի փոխնախարար։

Իսկ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Կամո Ցուցուլյանը, ով զբաղեցնում էր փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը:

Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը ոստիկանապետի պաշտոնում էր նշանակվել 2025-ի հուլիսին:

Leave a Comment