ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նոբելյան խաղաղության մրցանակից հրաժարվելուց հետո «այլևս պարտավորված չի զգում մտածել խաղաղության մասին»։
Հանրային հեռարձակման ծառայության (PBS) տվյալներով՝ Թրամփն այս մասին նշել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին ուղղված նամակում։
Նամակում նա Նորվեգիայի դերը Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհման արարողությանը հյուրընկալելու գործում կապել է իր ավելի լայն արտաքին քաղաքականության և անվտանգության կարիքների հետ։ Թրամփը նշել է, որ այժմ կարող է առաջնորդվել հիմնականում նրանով, թե ինչն է օգուտ բերում Միացյալ Նահանգներին՝ դա ուղղակիորեն կապելով Նոբելյան խաղաղության մրցանակից իր կորստի հետ՝ «ութ կամ ավելի պատերազմներ ավարտելու համար»։
Հունվարի 16-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն Խաղաղության Նոբելյան իր մրցանակը փոխանցել էր Թրամփին։
Թրամփը նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ իր կարգավորած յուրաքանչյուր հակամարտության համար, քանի որ, ըստ նրա, ութ տարածաշրջանային պատերազմներ և հակամարտություններ ավարտվել են իր անմիջական մասնակցությամբ։
Հունվարի սկզբին Մաչադոն մրցանակը հանձնելու պատրաստակամության մասին էր հայտարարել: Միևնույն ժամանակ, Թրամփը նախկինում քննադատաբար էր արտահայտվել Մաչադոյի առաջնորդության որակներին։
