Էդ մարդիկ պետք է երկիր ներկայացնեն, կարենան նորմալ շոր հագնեն. Ալեն Սիմոնյանը բացատրեց, թե ինչու թոշակ չեն բարձրացնում, բայց պարգևավճար են ստանում

«Էն մարդիկ, ովքեր պետք է տատիկ-պապիկների թոշակները բարձրացնեն, պետք է արհեստավարժ լինեն: Էն մարդ, ովքեր էսօր էդ տատիկ-պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհներ, խաղաղություն են բերում ու բոլոր ուղղություններով աշխատում են, պետք է կարողանան երկիրը ներկայացնեն, նորմալ շոր հագնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի հետևյալ հարցին. «Մինչև վարչապետ լինելը՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր տատիկ-պապիկների թոշակների մասին, աղքատության, նշում էր, որ այդ մարդիկ հացին կակա են ասում, ասում էր՝ տատիկ-պապիկները նիսյայով են ապրում: Այդ տատիկ-պապիկները նույն տատիկ-պապիկները չե՞ն»:

Leave a Comment