Թրամփը հայտարարել է, որ այլևս խաղաղության մասին մտածելու կարիք չունի, քանի որ իրեն չեն շնորհել Խաղաղության Նոբելյան  մրցանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս խաղաղության մասին մտածելու կարիք չունի, քանի որ իրեն չեն շնորհել Խաղաղության Նոբելյան  մրցանակ, ասվում է Սպիտակ տան ղեկավարի՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն ուղղված նամակում։

«Հաշվի առնելով, որ Ձեր երկիրը որոշել է ինձ չշնորհել Խաղաղության Նոբելյան  մրցանակը՝ ութից ավելի պատերազմներ կանխելու համար, ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել բացառապես խաղաղության մասին, և այժմ կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ և ճիշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», – ասվում է նամակի մի հատվածում, որը X սոցիալական ցանցում հրապարակել է PBS-ի լրագրող Նիք Շիֆրինը։

Leave a Comment