Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է վերաբերվում քննադատությանն ու երկրպագուների փոփոխական տրամադրություններին։

«Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում։ Երկուսի համար էլ ես գումար եմ ստանում»,-նշել է Արմանը։

29-ամյա մարզիկը 2019-ից հանդես է գալիս UFC-ում։

Իր վերջին մենամարտում, որը կայացել է նոյեմբերին Դոհայում անցկացված UFC Fight Night 264 մրցաշարում, Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է ավստրալացի Դեն Հուկերին։

Leave a Comment