
Մեր երկրի Գերագույն առաջնորդի վրա հարձակումը հավասարազոր է Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի, գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական էջում։
«Եթե Իրանի հարգարժան ժողովրդի կյանքն արդեն իսկ բազմաթիվ դժվարությունների և սահմանափակումների մեջ է, ապա հիմնական գործոններից մեկը ԱՄՆ կառավարության և նրա դաշնակիցների երկարատև թշնամանքն ու անմարդկային պատժամիջոցներն են», — նշել է Փեզեշքիանը։
اگر سختی و تنگنایی در زندگی مردم عزیز #ایران وجود دارد، یکی از عوامل اصلی آن دشمنی دیرینه و تحریمهای غیرانسانی دولت امریکا و همپیمانان اوست.
تعرض به رهبری معظم کشورمان بهمنزله جنگ تمام عیار با ملت ایران است.— Masoud Pezeshkian (@drpezeshkian) January 18, 2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Politico-ին տված հարցազրույցում կոչ է արել վերջ դնել Խամենեիի գրեթե 40-ամյա կառավարմանը՝ նրան անվանելով «հիվանդ մարդ, որը պետք է ճիշտ ղեկավարի իր երկիրը և դադարի մարդկանց սպանել»։