ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հաստատվել է մոտ 300 թեկնածություն. ԱԺ նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հաստատվել է մոտավորապես 300 հոգու թեկնածություն, Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ֆիլտրացիայի փուլ էլ չկա։ Ամբողջական ցուցակը ձևավորելու է համաժողովը», – ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց խորհրդարանի խոսնակը։

Ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների լսումներն ավարտվել են: Շաբաթներ շարունակ կուսակցության վարչությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նիստերին հրավիրում և հարցեր էր ուղղում պատգամավորի թեկնածուի հավակնորդներին:

ԱԺ ընտրությունները նախատեսված են 2026թ. հունիսին:

Leave a Comment