Լեզվակռիվ՝ Գեղամ Մանուկյանի և Ալեն Սիմոնյանի միջև

19 Հունվարի, 2026

 

«Սա այս Ազգային Ժողովի վերջին նստաշրջանն է. այս նստաշրջանում արձանագրելի՞ է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել էր ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից, այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու Ազգային ժողովում»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Վերջինս արձագանքեց. «Ես որքանով գիտեմ՝ դուք ծանոթացել եք զեկույցին և բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու։ Բայց այն բանի բերումով, որ զեկույցը պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, դրանք լիագումար նիստում, դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է»։

Գեղամ Մանուկյանը նկատեց. «Ես չասեցի հրապարակային։ Հիմա համարենք այդ զեկույցը կա՞, թե՞ չկա, որովհետև քննիչ հանձնաժողովը, եթե ձևավորվում է, եթե պատրաստում է զեկույց, այդ զեկույցը ներկայացվում է Ազգային Ժողովին։ Հիմա փակ նիստում, կլինի, թե  այլ ձևով, բայց կանոնակարգը պահանջում է դա։ Մինչև հիմա քննիչ հանձնաժողովի զեկույց, որպես այդպիսին, ներկայացված չի Ազգային Ժողովում։ Հիմա կծանոթանան, թե չէ… երկու հոգին էլ բավական է, որ ծանոթանան։ Որովհետև նկատի ունեցեք, որ առնվազն մեր խմբակցությունից պատգամավորներ կան, որոնք տարիներ շարունակ ամենագաղտնի տեղեկատվության տիրապետող են եղել, հիմա այդ իրավունքից զրկված են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment