Դուք ամեն ինչ եք մերժում․ Մերժել եք Արցախը, Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացուն, հիմա ո՞ւմ վրա եք հոխորտում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան
***
|
«Հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանին՝ նոր գումարվող ԱԺ-ում, էս ամբիոնին նստած չի լինի ՔՊ-ն՝ առնվազն իշխանության մակարդակով: Նստած չի լինի, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվի»,- ելույթն այսպես եզրափակեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ավելի վաղ նա խոսել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, արձագանքել ԱԺ նախագահին, անդրադարձել գործող իշխանության օրոք արձանագրված կորուստներին:
|
***
|
«Հոխորտում եք ընդդիմության վրա՝ ինչի՞ չեք գնում ծանոթանում: Ընդդիմության մեծ մասը ապօրինի քրգործերի հարուցման տակ է ու ըստ օրենքի իրավունք չունի ծանոթանալու զեկուցին»,- արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հայտարարեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով. «Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել ՀԱՍԵ-ի վրա, հոխորտացեք էդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա»:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ընդդիմադիր Գեղամ Մանուկյանին, ասել էր. «Պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին: Գնացե՛ք, ծանոթացե՛ք»:
|
***
|
«ԱԺ նախագահն ասում է՝ գնացեք, ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է: Ներկայացման ժամանակ նաև հարցուպատասխան կա: Առաջին բաժնի պետ Աշոտին հարցնե՞մ, հա՞, պարո՛ն Սիմոնյան»,- խոսքն ուղղելով ԱԺ նախագահին՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ընդդիմադիր Գեղամ Մանուկյանին, ասել էր. «Պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին: Գնացե՛ք, ծանոթացե՛ք»:
***
|
|
ԱԺ նիստի մեկնարկին ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, հետաքրքրվեց. «Արձանագրելի է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու ԱԺ-ին»: Սիմոնյանը նշեց, որ պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու, բայց քանի որ այն պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանաափակ է: Մանուկյանն արձագանքեց. «Չասեցի հրապարակային. հիմա այդ զեկույցը կա՞, թե՞ ոչ»: Սիմոյանը պատասխանեց. «Համ ասում եք ծանոթացել ենք, համ ասում եք՝ զեկույցը կա՞, թե՞ չկա… Պատգամավոր կա, բացել, նայել է, ասել է՝ շատ է, հետո կնայեմ: Դադարեցրե՛ք թեմայի շուրջ շահարկումները»:
Դիտեք նաև՝
|