Նեթանյահուն Իրանի հարցով անվտանգության նիստ է հրավիրել


Միջազգային


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով կաբինետի նիստ է անցկացնում՝ գեներալ Էյալ Զամիրի, «Մոսադի» ղեկավար Դեյվիդ Բարնեայի և «Շին Բեթի» ղեկավար Դեյվիդ Զինիի մասնակցությամբ:

Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Օրակարգում են Իրանի իրավիճակը, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գազան վերահսկելու համար «Խաղաղության խորհրդի» ստեղծումը: Իսրայելի ղեկավարները նախկինում դժգոհություն էին հայտնել խորհրդում Թուրքիայի և Կատարի ներկայացուցիչների ընդգրկման վերաբերյալ։

Չնայած իրանական հարցի վերաբերյալ Թրամփի հակասական հայտարարություններին, իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան ռազմական հարվածի հնարավորությունը դեռ մնում է ակտուալ:

«Ռադիո Կան»-ը հղում է անում տեղեկացված աղբյուրներին, որոնք ասում են, որ ամերիկացի առաջնորդը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:


Leave a Comment