19 հունվարի 2026 – 10:42 AMT
PanARMENIAN.Net – Հնդկական լրտավամիջոցները հայտնել են, որ Հնդկաստանը Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակ է ուղարկել Հայաստան՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։
Խմբաքանակի արտահանման մեկնարկին ներկա է եղել երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը։ Դա տեղի է ունեցել Հնդկաստանի Նագպուր քաղաքում, «Solar Defence and Aerospace Limited» ընկերության արտադրամասում, հայտնում է հնդկական ANI News-ը։
Այս զինատեսակի մատակարարման պայմանագիրը Հայաստանն ու Հնդկաստանը կնքել են դեռևս 2022-ին: 2024 թվականի ամռանը հնդկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հնդկաստանից Հայաստանի զենքի ձեռքբերման ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։
Ավելի վաղ Հայաստանը գնել էր հնդկական Pinakaհամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև 80 մմ հաուբիցներ և այլ զինատեսակներ: