ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մեծ Բրիտանիայում բնակվող հրեաներին ապաստան տրամադրելու հարցը՝ երկրում հակասեմականության ֆոնին, հաղորդում է Telegraph թերթը՝ հղում անելով Թրամփի անձնական փաստաբան Ռոբերտ Գարսոնին։
«Թրամփի վարչակազմը քննարկում է բրիտանացի հրեաներին ապաստան տրամադրելու հնարավորությունը»,-գրում է հրատարակությունը։
Գարսոնը թերթին պատմել է Պետդեպարտամենտի հետ համապատասխան բանակցությունների մասին: Մանչեսթերում ծնված փաստաբանը հավելել է, որ Մեծ Բրիտանիան այլևս անվտանգ վայր չէ հրեաների համար և նրանց համար ապագա չի տեսնում Մեծ Բրիտանիայում:
Նա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին մեղադրել է երկրում հակասեմականության աճի համար։