Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Քաղաքականություն

18.01.2026 | 21:21

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Զրուցակիցները քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ ակտիվացնելու երկկողմ համագործակցությունը՝ ուղղված Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի կայուն զարգացմանը։

Leave a Comment