Մարտունիում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի որդին խոսում է ինչ-որ «արժանապատվության վերականգնման» մասին։
Ընդհանրապես արժանապատվության մասին շատ չեն խոսում․ այն ապացուցում են գործնականում՝ աշխատանքով, առավել ևս, երբ խոսքը պետության և ազգի մասին է։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ շարունակելով.
«Այդ դեպքում հարց է առաջանում՝ արժանապատվության ո՞ր դրսևորմամբ է բացատրվում այն փաստը, որ իրենց կառավարման տարիներին՝ տարածաշրջանի ամենաաղքատ երկրում՝ Հայաստանում, Քոչարյանները դարձան երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկը, դոլարային միլիոնատերեր, այն դեպքում, երբ իրենց իշխանության սկզբում, ըստ իրենց իսկ վկայությունների, համարվում էին Հայաստանի ամենաաղքատ ընտանիքներից։
Եվ արդյո՞ք այդ հարստությունը չի կուտակվել մեր պետության ու ժողովրդի արժանապատվության հաշվին»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
145 դիտում