Ճանաչողական այցով շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ընդունել է մայրաքաղաքի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի սաներին:
Երեւանի Համո Սահյանի անվան թիվ 70 դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ զրուցել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հյուրընկալել է Երեւանի թիվ 175 միջնակարգ դպրոցի ներկայացուցիչներին:
Պատգամավոր Դավիթ Կարապետյանը հանդիպել է Վայոց ձորի մարզի Վերնաշենի միջնակարգ դպրոցի սաներին:
Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հարցուպատասխանի ձեւաչափով շփվել է խորհրդարանական Տիգրան Պարսիլյանը:
Հանդիպումների ընթացքում պատգամավորները մանրամասնել են Հայաստանի օրենսդիր մարմնի հիմնական գործառույթները, գործունեության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերին, ինչպես նաեւ երկրի տնտեսության զարգացմանն ու տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Այցելուները եղել են խորհրդարանի գրադարանում եւ թանգարանում:
Լուսանկարը՝ ՀՀ ազգային ժողովի