Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի

Շվեյցարիայի Համադաշնություն աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահին դիմավորել և ողջունել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը։

Նախագահը շրջայց է կատարել եկեղեցում, զրուցել Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և հակիրճ մանրամասներ ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրավիճակի և զարգացումների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի

Leave a Comment