Յամալը հեռացրել է սոցցանցերի բոլոր գրառումները. ֆուտբոլիստը մտադիր է ամբողջությամբ կենտրոնանալ խաղադաշտում իր տաղանդը դրսևորելու վրա



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը որոշել է իրեն շրջապատել միայն այնպիսի մարդկանցով, որոնք գնահատում են իրեն և չեն շեղում ֆուտբոլից։ Այս մասին հայտնում The Touchline-ը՝ հղում անելով խաղացողի մերձավոր շրջապատին։

​Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը մտադիր է ամբողջությամբ կենտրոնանալ խաղադաշտում իր տաղանդը դրսևորելու վրա։ Նշվում է, որ Յամալը խուսափում է ցանկացած տեսակի կոնֆլիկտի մեջ ներքաշվելուց, քանի որ համոզված է՝ մրցակիցները հենց դրան են սպասում։

​Հիշեցնենք, որ ավելի վաղ Լամին Յամալը հեռացրել էր իր սոցիալական էջի բոլոր հրապարակումները՝ թողնելով միայն գովազդային բնույթի նյութերը։ Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment