Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչների լրացում։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածներով սահմանվելով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները՝ դրանցում չեն ներառվել «0» թվերի և մեկ կամ մի քանի նույն թվերը և նույն կամ տարբերվող լատինական տառերը ներառող համարնիշերի համադրությունները։
Քաղաքացիներից ստացված դիմումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում այդ համադրություններով՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի արժեքից և տեսքից փոքր-ինչ տարբերվող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրի ձեռք բերելու ցանկությունը։
Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածներով սահմանվելով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներն ընտրվել են թվերի և տառերի այնպիսի համադրություններից, որոնք իրենց տեսքով միանգամայն առանձնահատուկ բնույթ էին կրում, քանի որ դրանցում օգտագործվում էր կրկնվող կամ տարբերվող լատինական տառերի զուգակցմամբ «0»-ների և առավելագույն մեկ՝ «1-9» արաբական թվերի համադրումը։
Սակայն այդ համադրությունների տրամաբանության շրջանակներում առկա են նաև «0»ների և արդեն ոչ մեկ՝ «1-9» արաբական թվերի համադրում կազմող տառերի և թվերի այլ համադրություններ, որտեղ ի տարբերություն գործող ՀՀ կառավարության 2007 թվականի 816-Ն որոշմամբ սահմանված չափորոշիճների, դրանց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանց մի կողմում՝ աջ կամ ձախ համադրվում է միայն «0»-ներ և համապատասխանաբար հակառակ կողմում միայն կրկնվող նույնական արաբական թվեր։
Նշվածի արդյունքում ստացվում է, որ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշմամբ սահմանված առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարնիշերի տրամաբանությունից դուրս գտնվող համադրություններն իրենց տրամաբանությամբ պետք է ներառել ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816Ն որոշմամբ սահմանված մեծ պահանջարկ ունեցող համարնիշերի շրջանակներում։
Հետևաբար պետք է մեծ պահանջարկ ունեցող համարնիշերի լիարժեքությունն ապահովելու համար առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարինեշերի ցանկում չներառված թվերի և տառերի համադրությունները ներառել հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարնիշերի ցանկում։
Նոր չափորոշիչները
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման N 1-ին և 2-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում ներառելով համարանիշերի լրացուցիչ համադրություններ։
Ֆիզիկական անձանց համար ավելացվող չափորոշիչները՝
ՕX++ՕՕX, XX++ՕՕX, 00++XXX, XՕ++ՕՕX, 0Y++00X, YY++00X, Y0++00X, YX++XXX, ՕX+-ՕՕX, XX+-ՕՕX, 00+-XXX, XՕ+-ՕՕX, 0Y+-00X, YY+-00X, Y0+-00X, YX+-XXX, ՕX++XXX, XX++XXX, 00++0XX, XՕ++XXX, 0Y++XXX, YY++XXX, Y0++XXX, XY++XXX, ՕX+-XXX, XX+-XXX, 00+-0XX, XՕ+-XXX, 0Y+-XXX, YY+-XXX, Y0+-XXX, XY+-XXX, ՕX++XՕՕ, XX++XՕՕ, XX++000, XՕ++XՕՕ, 0Y++X00, YY++X00, Y0++X00, ՕX+-XՕՕ, XX+-XՕՕ, XX+-000, XՕ+-XՕՕ, 0Y+-X00, YY+-X00, Y0+-X00, ՕX++ՕXՕ, XX++ՕXՕ, 00++0X0, XՕ++ՕXՕ, 0Y++0X0, YY++0XX, Y0++0X0, ՕX+-ՕXՕ, XX+-ՕXՕ, 00+-0X0, XՕ+-ՕXՕ, 0Y+-0X0, YY+-0XX, Y0+-0X0, ՕX++XՕX, XX++XՕX, XY++000, XՕ++XՕX, YY++XX0, ՕX+-XՕX, XX+-XՕX, XY+-000, XՕ+-XՕX, YY+-XX0, ՕX++ՕXX, XX++ՕXX, 00++XXY, XՕ++ՕXX, YY++0X0, ՕX+-ՕXX, XX+-ՕXX, 00+-XXY, XՕ+-ՕXX, YY+-0X0, ՕX++XXՕ, XX++XXՕ, 00++YXX, XՕ++XXՕ, YY++X0X, ՕX+-XXՕ, XX+-XXՕ, 00+-YXX, XՕ+-XXՕ, YY+-X0X, 00++X0X, YY++YYX, 00+-X0X, YY+-YYX, 00++XX0, YY++XYY, 00+-XX0, YY+-XYY, YY++YXY, YY+-YXY։
Իրավաբանական անձանց համար ավելացվող չափորոշիչները՝
ՕՕX++ՕX, ՕՕX++XX, XXX++00, ՕՕX++XՕ, 00X++0Y, 00X++YY, 00X++Y0, XXX++XY, ՕՕX+-ՕX, ՕՕX+-XX, XXX+-00, ՕՕX+-XՕ, 00X+-0Y, 00X+-YY, 00X+-Y0, XXX+-XY, XXX++ՕX, XXX++XX, 0XX++00, XXX++XՕ, XXX++0Y, XXX++YY, XXX++Y0, XXX++YX, XXX+-ՕX, XXX+-XX, 0XX+-00, XXX+-XՕ, XXX+-0Y, XXX+-YY, XXX+-Y0, XXX+-YX, XՕՕ++ՕX, XՕՕ++XX, 000++XX, XՕՕ++XՕ, X00++0Y, X00++YY, X00++Y0, XՕՕ+-ՕX, XՕՕ+-XX, 000+-XX, XՕՕ+-XՕ, X00+-0Y, X00++YY, X00+-Y0, ՕXՕ++ՕX, ՕXՕ++XX, 0X0++00, ՕXՕ++XՕ, 0X0++0Y, 0XX++YY, 0X0++Y0, ՕXՕ+-ՕX, ՕXՕ+-XX, 0X0+-00, ՕXՕ+-XՕ, 0X0++0Y, 0XX++YY, 0X0+-Y0, XՕX++ՕX, XՕX++XX, 000++XY, XՕX++XՕ, XX0++YY, XՕX+-ՕX, XՕX+-XX, 000+-XY, XՕX+-XՕ, XX0++YY, XXՕ++ՕX, XXՕ++XX, XXY++00, XXՕ++XՕ, 0X0++YY, XXՕ+-ՕX, XXՕ+-XX, XXY+-00, XXՕ+-XՕ, 0X0++YY, ՕXX++ՕX, ՕXX++XX, YXX++00, ՕXX++XՕ, X0X++YY, ՕXX+-ՕX, ՕXX+-XX, YXX+-00, ՕXX+-XՕ, X0X+-YY, X0X++00, YYX++YY, X0X++00, YYX+-YY, XX0++00, XYY++YY, XX0+-00, XYY+-YY, YXY++YY, YXY+-YY։
Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները լիարժեք կերպով, իսկ դրանում չներառված, սակայն մի կողմում՝ աջ կամ ձախ համադրվում է միայն «0»-ներ, իսկ մյուս հատվածում մի քանի արաբական թվեր և կրկնվող կամ տարբերվող լատինական տառեր պարունակող համարնիշերի համադրությունները ինքաբերաբար կհամարվեն ցանկալի համարնիշեր։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում, սակայն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել այդ չափը, քանի որ տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող համարանիշների արժեքներն ըստ չափորոշիչների սահմանված է ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 2-Ն հրամանով, որը նախագծի ընդունման դեպքում կլրամշակվի։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը,- տեղեկացնում է Iravaban.net-ը։