Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոստովանել է, որ իր հումորի զգացումը օգնում է իրեն դժվարին աշխատանքում։ Այս մասին նա խոսել է «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում:
Ինը տարեկան Վիկտորիան հարց է ուղղել ռուսական դիվանագիտության ղեկավարին։ Աղջիկը Լավրովին հարցրել է, թե արդյոք նրա հումորի զգացումը օգնում է իրեն դժվարին աշխատանքում։
«Դա անկասկած օգնում է ինձ, ինչ վերաբերում է ուրիշներին՝ չգիտեմ», – պատասխանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։