Նիդերլանդների ԱԳՆ-ն Թրամփի՝ Գրենլանդիայի հետ կապված մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքները որակել է որպես շանտաժ

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դեյվիդ վան Վիլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ եվրոպական երկրների նկատմամբ լրացուցիչ առևտրային մաքսատուրքեր սահմանելու մասին, անվանել է «շանտաժ»։

«Դա շանտաժ է, և դա ավելորդ է։ Դա ոչ մի կերպ չի օգնում ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Գրենլանդիային», – ասել է նա WNL op Zondag հեռուստաընկերության եթերում։ Վան Վիլի խոսքով՝ Նիդերլանդները «զարմացած» էին Թրամփի քայլից, հատկապես հաշվի առնելով, որ եվրոպական երկրների կողմից Գրենլանդիա զորքերի տեղակայումը վարժանքների համար «նախատեսված էր որպես դրական օրակարգի մաս»։

Վան Վիլը նշել է, որ եվրոպական երկրների մասնակցությունը Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի վարժանքներին «նպատակ ունի ցույց տալու անվտանգության նկատմամբ լուրջ հանձնառությունը»։ «Վարժանքները վաղուց էին պլանավորվել, և հիմա ավելի շատ երկրներ են պարզապես միացել։ Գործնականում անհնար է արդարացնել մաքսատուրքերի սահմանումը։ Դաշնակիցները չպետք է այսպես վարվեն միմյանց հետ», – ասել է նա։

Leave a Comment