Արտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա է


Հունվարի 18-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

169 դիտում

Leave a Comment